23.04.2025
Независимая газета. Չերչիլը չի ցանկացել Հայաստանի վարչապետ դառնալ
prev Նախորդ նորություն

Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն. Լուկաշենկո

Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, բայց դա չպետք է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին: Այդ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսում:


«Մենք կողմ ենք: Իհարկե, դա կլինի ռուբլին, ձեզ մոտ (ՌԴ-ում) ռուբլին է, մեզ մոտ էլ է ռուբլին: Դա չի լինի ո՛չ ռուսական, ո՛չ բելառուսական ռուբլին: Դա կլինի մեր ընդհանուր ռուբլին»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ Լուկաշենկոն այն կարծիքին է, որ կարեւոր չէ, թե որտեղ կգտնվի էմիսիոն կենտրոնը: «Կարեւոր չէ, թե որտեղ այն կլինի, թող լինի Պիտերում՝ Ռուսաստանի նախագահի հայրենիքում, իմ սիրած քաղաքում: Թող այնտեղ լինի»,-ասել է Լուկաշենկոն:


Բելառուսի նախագահը նաեւ ընդգծել է, թե անհրաժեշտ է, որ երկու երկրները գնան հետագա մերձեցման:

Թուրքիայում անհաջող հեղաշրջումից հետո ցմահ ազատազրկման է դատապարտվել գրեթե 2000 մարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար