Ամերիկացիների կեսից ավելին ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք է համարում Ռուսաստանը
Ամերիկացիների մեծամասնությունը սկսել է Ռուսաստանը համարել Միացյալ Նահանգների գլխավոր թշնամի: Այս մասին վկայում է Gallup-ի անցկացրած հարցումը:
Հարցման համաձայն՝ Ռուսաստանը 32 տոկոս ցուցանիշով անցել է Չինաստանից (21 տոկոս) եւ Հյուսիսային Կորեայից (14 տոկոս): Ընդ որում՝ 2018 թվականին Ռուսաստանը գլխավոր թշնամի էր համարում ամերիկացիների միայն 19 տոկոսը, իսկ Հյուսիսային Կորեայի օգտին այդ ժամանակ արտահայտվել էր ԱՄՆ բնակիչների 51 տոկոսը:
Դրանից բացի, ամերիկացիների 52 տոկոսը Ռուսաստանի ռազմական հզորությունը համարում է Միացյալ Նահանգների շահերի համար կրիտիկական սպառնալիք: 2016-ին այս տեսակետի կողմնակիցն էր ամերիկացիների 39 տոկսը, իսկ 2004-ին՝ միայն 18 տոկոսը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ Ռուսաստանի հանդեպ ամերիկացիների բացասական վերաբերմունքը հասել է առավելագույն նիշի:
Հետազոտությունն անցկացվել է փետրվարի 1-10-ը: