26.11.2024
ԵՄ-ն «ոչինչ չսովորեց՝ չնայած սարսափելի ահաբեկչություններին»․ Վիկտոր Օրբան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Վենեսուելա. Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Վենեսուելա:Նրա խոսքով` ԱՄՆ-ը ռազմական ներխուժում է նախապատրաստում լատինական երկիր` «սարկազմ և մեծամտություն» դրսևորելով:


«Պուերտո Ռիկոյում ամերիկյան հատուկ գործողությունների ուժերի տեղակայումը, Կոլումբիա ԱՄՆ ԶՈւ ուղարկումը և այլ փաստեր միանշանակ խոսում են այն մասին, որ Պենտագոնը ուժեղացնում է տարածաշրջանում զորքերի առկայությունը»,- ասել է Պատրուշևը:


Նա ընդգծել է, որ ռազմական գործողության արդյունքում ԱՄՆ-ը մտադիր է գահընկեց անել երկրի` օրինական ճանապարհով ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին: