26.11.2024
ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Վենեսուելա. Պատրուշև
prev Նախորդ նորություն

Կոնգրեսը հրապարակել է հակառուսական պատժամիջոցների օրինագծի տեքստը

ԱՄՆ-ի Կոնգրեսի կայքում հրապարակվել է Defending American Security from Kremlin Aggression Act of 2019"-ը՝ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահանում նախատեսող նորացված օրինագիծը:


Փաստաթղթի հեղինակներն են հանրապետականներ Լինդսի Գրեմը եւ Քորի Գարդները, ինչպես նաեւ դեմոկրատներ Բոբ Մենենդեզը, Բեն Քարդինը եւ Ջին Շահինը: Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են սահմանել ՌԴ-ի նոր սուվերեն պարտքով (թողարկված ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի, ՌԴ-ի անունից ցանկացած ֆինանսական ինստիտուտի կողմից) 14 օրվանից ավելի տեւողությամբ գործարքների արգելք:


Արգելքի գործողությունը պետք է սկսվի օրենքի ուժի մեջ մտնելուց 90 օր անց: Պատժամիջոցները կվերաբերեն Ռուսաստանի այն ֆինանսական ինստիտուներին, որոնք, ԱՄՆ-ի նախագահի գնահատմամբ, այս կամ այլ կերպ աջակցել են «Ռուսաստանի կառավարության միջամտությանը ժողովրդավարական ընթացակարգերին կամ ընտրություններին ՌԴ-ի սահմաններից դուրս ցանկացած երկրում»: