ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի կիրառել իրեն հասանելի միջոցները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա ճնշում գործադրելու համար: Այդ մասին նա գրել է իր Twitter-յան էջում: Բոլթոնի խոսքով` ամերիկյան կողմը մտադիր է ոչ լեգիտիմ իշխանությանը զրկել եկամտից, ինչպես նաև ապահովել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի աջակցությունը: «ԱՄՆ-ը թույլ չի տա Մադուրոյին և նրա հանցակիցներին` շարունակել թալանել Վենսուելայի ժողովրդին»,- գրել է նա: