ՌԴ-ում աճել է օտարերկրյա լրտեսների ակտիվությունը. Պեսկով
ՌԴ-ն, իհարկե, հիացած չէ այն բանով, որ այլ երկրների հատուկ ծառայությունները հետևում են իր քաղաքացիներին: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ վերջին տարիներին երկրում աճել է օտարերկրյա լրտեսների ակտիվությունը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նորմալ է համարում այն փաստը, որ ԱՄՆ-ը հետևում է ՌԴ քաղաքացիներին, և արդյո՞ք մտավախություն չկա, որ ամերիկյան կողմը համացանցի միջոցով նույնպես հետևում է նրանց, այդ թվում՝ առաջին դեմքերին, նա ասել է.
«Իհարկե, դա անընդունելի է: Իհարկե, մենք հավանության չենք արժանացնում դա: Ավելի շուտ` դատապարտում ենք դա: Ահա այն, ինչ կարելի է ասել: Ինչ վերաբերում է համացանցում հետևելուն, ապա համացանցը թափանցիկ է, անհեթեթություն կլիներ համացանցային ոլորտում որևէ տիպի գաղտնիություն ակնկալել»: