23.04.2025
ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ
prev Նախորդ նորություն

Էրդողանը հուսով է, որ ԱՄՆ-ը կփոխի իր մոտեցումը Թուրքիայի կողմից С-400-ներ գնելու հարցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ ԱՄՆ-ը կփոխի իր մոտեցումը Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգեր գնելու հարցին՝ հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Անկարային զգուշացրել են, որ ռուսական համակարգերը չեն կարող ներառվել ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային համակարգում, եւ որ С-400-ների գնումը սպառնալիքի տակ կդնի Թուրքիայի կողմից Lockheed Martin Corp F-35 կործանիչների գնումը եւ գուցե նույնիսկ հանգեցնի ԱՄՆ պատժամիջոցների սահմանմանը։

«Համապատասխան հաստատությունները անհրաժեշտ բանակցություններ են անցկացնում։ Նրանք կշարունակեն դա անել։ Նրանք նաեւ կխոսեն Կոնգրեսի հետ։ Ես հուսով եմ, որ այդ ոչ ճիշտ մոտեցումը (ԱՄՆ-ի) կփոխվի»,- ասել է Էրդողանը։

Լավրով. Մոսկվան ուշադիր հետևում է Վենեսուելայում կատարվող իրադարձություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար