26.11.2024
ԱՄՆ-ն փորձում է «արաբական ՆԱՏՕ» պարտադրել, չնայած մասնակիցների լուրջ կասկածներին. Լավրով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ։ Պատժամիջոցները սահմանվել են 4 նահանգապետների դեմ, ովքեր սատարել են նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Նրանց բաժնետոմսերն ԱՄՆ-ում սառեցվել են։

Ելույթ ունենալով լատինամերիկյան դաշնակիցների հետ հանդիպման սկզբում՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ասել է, որ Միացյալ Նահանգները կսատարեն խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոյին, «մինչեւ ազատությունը չվերականգնվի»։

Փենսը եւ Գուայդոն Բոգոտայում հանդիպել են «Լիմայի խմբի» անդամների հետ, որպեսզի քննարկեն վենեսուելական ճգնաժամի խաղաղ կարգավորումը։

«Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, նախագահ Գուայդո, որ անցյալ հանգստյան օրերին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները միայն ամրապնդել են Ձեզ աջակցելու ԱՄՆ հաստատակամությունը: Մենք կկանգնենք այնքան, քանի դեռ ազատությունը չի վերականգնվել»,- նշել է Փենսը։