21.10.2026
Ընտրակաշառքի գործով Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել. Հակակոռուպցիոն կոմիտե
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչին։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։


Կողմերն անդրադարձել են տնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության զարգացումը։


Ընդգծվել է նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման նշանակությունը՝ որպես երկկողմ քաղաքական երկխոսության խորացման կարևոր ուղղություն։


Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Ողբերգություն Վայոց ձորում. մահացել է 3 ամսական աղջիկ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Yerevan today
19.10.2026
Փակ սահմանի առևտուրը. Ադրբեջանը Հայաստան է արտահանել 23,4 մլն դոլարի ապրանք