Ողբերգություն Վայոց ձորում. մահացել է 3 ամսական աղջիկ
Հոկտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները հայտնել են, որ երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակավայրերից մեկից, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը։
Եղեգնաձորի ոստիկանները պարզել են, որ մահացածը 3 ամսական աղջնակ է։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։