21.10.2026
Դավթաշենի ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու
prev Նախորդ նորություն

Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը:


«Հարգելի’ քաղաքացիներ,


նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ Միգրացիայի և քաղաքացիությ ան ծառայությունը չեղարկում է նույնականացման քարտերի և անձնագրերի ուշ ժամկետների հերթագրումները։


Եթե ստացել եք չեղարկման վերաբերյալ ծանուցում, ապա առաջարկում ենք սպասել և նոյեմբերի 1-ից հետո հերթագրվել նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար։


Իսկ եթե ցանկանում եք ձեռք բերել հին նմուշի փաստաթուղթ, առաջարկում ենք մինչև առաջիկա շաբաթվա ավարտը մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ձեզ հարմար ստորաբաժանում և օգտվել ծառայությունից կենդանի հերթի ձևաչափով»,- ասվում է հաղորդագրությունում։

Սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
21.10.2026
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում