23.04.2025
Թրամփը Քլինթոնին մեղադրել է Ռուսաստանի հետ «դավադրության» մեջ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն փորձում է «արաբական ՆԱՏՕ» պարտադրել, չնայած մասնակիցների լուրջ կասկածներին. Լավրով

ԱՄՆ-ն փորձում է պարտադրել Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքը (MESA, «Արաբական ՆԱՏՕ-ի պաշտոնական անվանումը), չնայած ձեւաչափի հնարավոր մասնակիցների լրջագույն կասկածներին: Երկուշաբթի Վիետնամի Դիվանագիտական ակադեմիայի գործընկերությամբ «Վալդայ» բանավեճերի միջազգային ակումբի կազմակերպած «Անհանգիստ աշխարհում միջազգային համագործակցությունը» թեմայով համաժողովում ելույթ ունենալիս այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ գոյություն ունեն «աշխարհաքաղաքական լանդշաֆտն այնպես վերադասավորելու փորձեր, որպեսզի խոչընդոտեն իրադարձությունների բնական ընթացքին, ջանան զսպել աճի նոր կենտրոնների ձեւավորումը.


«Օրինակներից է Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքը, որը հիմա [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] վարչակազմը, հաղթահարելով պոտենցիալ անդամների կասկածները, փորձում է պարտադրել Պարսից ծոցի երկրներին՝ հավելած Հորդանանը, Եգիպտոսը, այս նախաձեռնության շուրջ իր շահերն է պաշտպանում նաեւ Իսրայելը»:

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար