ԱՄՆ-ն վերջին 18 տարիներին ահաբեկչության դեմ պայքարի դրոշի ներքո ցանկացել է իր գերիշխանությունը հաստատել Մերձավոր Արևելքում, սակայն այդպես էլ ոչնչի չի հասել: Ահաբեկիչներն այդ տարածաշրջանում չեն պակասել, իսկ ԱՄՆ-ի հետագա նպատակները մնում են անհայտ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Վլադիմիր Վասիլևը: Նա նշել է, որ Թրամփի ցանկությունը դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից ու Աֆղանստանից բխում է այն հանգամանքից, որ ԱՄՆ-ի համար Մերձավոր և Միջին Արևելքի աշխարհաքաղաքական նշանակությունը նվազել է: Ըստ նրա, ԱՄՆ-ն տրիլիոններ է ծախսել, սակայն ոչնչի չի հասել Մերձավոր Արևելքում: