Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը կուլիսների հետևում բանակցում են Ազգային ԶՈՒ հրամանատարության այն ներկայացուցիչների հետ, որոնք համակրում են իրենց, փորձելով հասնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռանալուն: Այդ մասին The Washington Post-ի հետ զրույցում ասել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, ով հունվարի 23-ին իրեն երկրի նախագահ է հռչակել: «Մենք բանակցում ենք կառավարության պաշտոնատար անձանց` զինվորականների և քաղաքացիական անձանց հետ: Մենք նրանց հետ հանդիպումներ ենք ունենում` առանց դրա վրա ուշադրություն հրավիրելու»,-ասել է Գուաիդոն: