ՌԴ Աստրախանի շրջանում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են կնոջ, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղտնի բջջի կազմակերպիչ է: Նշվում է, որ գումարը հավաքել են «Տելեգրամ»-ում` փակ չատերի միջոցով: Կինը մտադիր է եղել մեկնել Սիրիա` ահաբեկչության իրականացման համար: Հարուցվել է քրեական գործ` ահաբեկչություն ֆինանսավորելու հոդվածով: