4.08.2025
Հայացք Կիևից. Ադրբեջանը Ուկրաինայի ռազմավարական դաշնակիցն է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու պայմանը

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ:


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «չի պաշտպանում եւ երբեք չի պաշտպանի» Ղրիմի միացումը Ռուսաստանին:


Չորս տարի առաջ ստորագրված Մինսկի համաձայնագրերի քննարկման ընթացքում նա նաեւ Մոսկվային կոչ է արել ամբողջությամբ կատարել պայմանավորվածությունները: «Հենց Ռուսաստանը պետք է վերջ դնի հակամարտությանը»,-ասել է նա: Քոենը նաեւ պնդել է, որ Դոնբասում գտնվում են ռուս զինվորականներ եւ ռուսական զենք:

Փենսը Ռուսաստանին մեղադրել է ՆԱՏՕ-ն պառակտելու մեջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են