Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք կայացել են Ժնևում: Նա վստահ է, որ ԱՄՆ-ն արդեն վերջնական որոշում է կայացրել: «Ժնևում հանդիպումը ընդամենը մանևր է, որպեսզի դարձյալ մեղադրեն ՌԴ-ին և համոզեն եվրոպացիներին` աջակցել Վաշինգտոնի այդ քայլին»,- գրել է Պուշկովը իր թվիթերյան էջում: