Անկարան ամերիկյան հակահրթիռային պաշտպանության Patriot-ների գնումը որպես ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրներին այլընտրանք չի դիտարկում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը՝ փոխանցում է AFP-ն։Նշենք, որ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռք բերմանը։