ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, նա այդ հարցի շուրջ աշխատում է Եվրոպայի երկրների ղեկավարների հետ: «Մեզ դուր չի գալիս տեղի ունեցողը, հուսանք, որ իրադրությունը կկարգավորվի»,- ասել է նա, խոսելով Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին: «Եվրոպայում եւս հիացած չեն, նրանք նույնպես աշխատում են այդ ուղղությամբ: Մենք բոլորս ենք աշխատում այդ ուղղությամբ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: