ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մասին և Իրանում մարդու իրավունքների խախտման մասին, Մերձավոր Արևելքը «զզվելի վայր» է անվանել, հայտնում է The Hill-ը: «Արդարացում չկա դրան, ինչ կատարվեց Սաուդյան Արաբիայի հետ: Ոչ մի արդարացում…Միայն տեսեք`աշխարհի ինչ անհաջող մաս է դա: Դա զզվելի վայր է: Դա աշխարհի զզվելի մասն է»,-ասել է Թրամփը: Նա նաև կոչ է արել նայել Իրանին և տեսնել` որքան վատ բան են արել նրանք մարդկանց: