Կա պայմանավորվածություն, որի համաձայն` ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Արգենտինայում G20-ի գագաթաժողովի շրջանակում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա` երկու կողմն էլ դա հրապարակայնորեն հաստատել են: Գագաթաժողովը կանցկացվի Բուենոս Այրեսում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: