24.04.2025
Ֆրանսիայում ձերբակալել են հայ-վրացա-ադրբեջանական հանցավոր խումբ
prev Նախորդ նորություն

Պոմպեոն Չինաստանը համարել է ԱՄՆ-ի անվտանգության ամենամեծ սպառնալիքը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ներկայում եւ առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար:


Ամերիկացի լրագրող Հյու Հյուիթը պետքարտուղարի հետ հարցազրույցի ընթացքում հարց է տվել. «Արդյոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ամենամեծ սպառնալիքն է Արեւմուտքի համար, նույնիսկ ավելի լուրջ, քան Ռուսաստանը եւ Իրանը»:


«Չեմ կարծում, որ դրա շուրջ որեւէ կասկած կա»,- պատասխանել է ամերիկացի դիվանագետը: Նա ասել է.

«Հնգամյա, տասնամյա, 25-ամյա ժամկետում շնորհիվ միայն պարզ ժողովրդագրության ու հարստության, ինչպես նաեւ երկրի ներքին համակարգի, Չինաստանը լինելու է ամենամեծ խնդիրը, որին Միացյալ Նահանգները կբախվի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում»:


 

Ֆրանսիացիների մեծ ամսը գոհ են երկրի նախագահ Մակրոնի խոստումներից․ հարցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար