Ֆրանսիացիների մեծ ամսը գոհ են երկրի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից եւ կողմ են բողոքի ակցիաների դադարեցմանը։ Այս մասին վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները։
Հարցման արդյունքները հրապարակել է LCI հեռուստաալիքը, համաձայն որոնց հարցման մասնակիցների 78 տոկոսը հավանություն է տալիս հարկերի նվազեցմանը, իսկ 68 տոկոսն՝ ամսական նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով բարձրացնելուն:
«Ֆրանսիացիների 54 տոկոսը համոզված է «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը դադարեցնելու անհրաժեշտության հարցում, մինչդեռ 45 տոկոսը հանդես է գալիս դրանց շարունակման օգտին», - վկայում են հարցման տվյալները: Նշվում է, որ երկրում բուն շարժման պաշտպանության մակարդակը գրեթե չի փոխվել՝ 66 տոկոս:
Հատկանշական է, որ յկարծիքները կիսվել է Մակրոնի ելույթի համոզիչ լինելու վերաբերյալ։ Հարցվածների 50 տոկոսը նախագահի ելույթը ոչ համոզիչ է համարել, իսկ 49 տոկոսը հավատացել է Մակրոնի խոսքին:
Հացումն անցկացվել Է Ֆրանսիայի նախագահի ելույթի հեռարձակումից անմիջապես հետո, որին մասնակցել է 18-ից բարձր տարիքի 991 մարդ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում արտակարգ տնտեսական եւ սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին: Պատճառը երկրում «անթեւ դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն են, որոնց մեկնարկից ի վեր ձերբակալվել է արդեն ավելի քան 4000 մարդ: «Դեղին անթեւ բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից:
Մակրոնը դատապարտել է բռնությունները, որոնք գրանցվում են բողոքի ակցիաների ժամանակ, նշել, որ այդ հանցանքները արդարացնել հնարավոր չէ: Նախագահ Էմանուել Մակրոնը նաեւ համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը, համաձայնել է նաեւ ավելացնել նվազագույն աշխատավարձերը:
Մակրոնը խոստացել է դրանք ավելացնել 100 եվրոյով, բարձրացումը ուժի մեջ կմտնի 2019-ի հունվարին: Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթեւ բաճկոններին», որոնց միացել են ուսանողներ, ինչպես նաեւ մեծ թվով անարխիստներ երկրի տարբեր հատվածներից: