Ռուսները Սև ծովի հաատկով գազամուղ են անցկացրել մինչև Թուրքիա: Թուրքական հոսքն ոչ միայն գազամուղ է, այլ նաև Մոսկվայի ու Անկարայի` ընդհանուր շահերի իրականացման քաղաքականություն, փոխանցում է Neue Zuercher Zeitung-ը: Թուրքիայի համար այդ գազամուղը շատ կարևոր է, թե ներքին սպառման համար, թե Էրդողանի երազանքի իրականացման տեսանկյունից`դառնալու գազային խաբ Եվրոպայի համար: Նշվում է, որ ՌԴ-ն տնտեսական շահերից բացի, Թուրքական հոսք կյանքի կոչելիս իրականացնում է նաև ռազմավարական նպատակներ` Հյուսիսային հոսք-2-ի և Թուրքական հոսքի միջոցով նվազեցնում է Ուկրաինայի դերը, որպես ռուսական գազի տարանցիկ երկրի դեպի Եվրոպա: