Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է զրկել ՌԴ-ին ուժեղ բանակից: Նրա խոսքով` ԱՄՆ-ը ցանկանում է, որ ՌԴ–ի տնտեսությունը թուլացնել, քանի որ դա կզսպի ռուսական կողմի ռազմական հզորության աճը: «Մենք չենք ցանկանում, որ ագրեսիվ գերտերությունը ուժեղ բանակ ունենա կամ նավատորմ: Այդ պատճառով պատժամիջոցները, անշուշտ, մեր շահերին են ծառայում»,- ասել է նախկին դեսպանը: