Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը կոչ է անում դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը: «Հանդես գալ էներգետիկ համագործակցության, դրա դիվերսիֆիկացման, էներգետիկ փոխգործակցությանը ժամանակակից բնույթ հաղորդելու դեմ` խելահեղություն է Եվրոպայի համար, որը էներգակիրների կարիք ունի»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ: Բանաձևն ընդունվել է նախօրեին: