20.04.2025
Թրամփը հայտարարել է, որ «երկար ու արդյունավետ» հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնին չի հաջողվի ՌԴ-ից ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիք սարքել. Լավրով

Վաշինգտոնին չի հաջողվի ՌԴ-ից ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիք սարքել: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:


Ըստ նախարարի` Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում գլխավոր խնդիրը կայանում է դրանում, որ ԱՄՆ-ը երբեք չի դիտարկել այդ հարաբերությունները որպես ինքնանպատակ: Լավրովի խոսքով` ՌԴ-ն ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթի համար օբյեկտ է:


«Մեզանից դեմոն են սարքում, որպեսզի պահպանեն կարգուկանոնը Եվրոպայում և ամրապնդեն եվրաատլանտյան կապը: Կամ, օրինակ, ներկայումս լրջորեն քննարկվում է ՌԴ-ին Չինաստանի դեմ ի շահ իրենց օգտագործելու հնարավորությունը»,-ասել է Լավրովը:


 

Քադաֆիի որդին դիմել է Մոսկվային` իր նախագահական արշավին աջակցելու խնդրանքով. Bloomberg
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար