26.11.2024
Անկարան Վաշինգտոնին չի առաջարկել ուսումնասիրել С-400 համալիրները. Թուրքիայի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի ՊՆ. Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումը «խիստ ծանր» որոշում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խիստ ծանր որոշում» է ընդունել Սիրիայից զորքերի դուրս բերման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պառլին, հաղորդում է Reuters-ը:

«Մենք համաձայն չենք այն եզրակացությունների հետ, որ «Իսլամական պետություն» խալիֆաթը ոչնչացվել է», - RTL ռադիոկայանին ասել է Պառլին:

«Սա չափազանց ծանր որոշում է, եւ մենք կարծում ենք, որ աշխատանքը պետք է ավարտվի»:

Նա նաեւ բարձր է գնահատել Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսին, ով Սիրիայի հարցով Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական էր տվել: Պառլին նրան «մեծ զինվոր» եւ «բոլոր առիթներով գործընկեր» է անվանել: