20.04.2025
Քադաֆիի որդին դիմել է Մոսկվային` իր նախագահական արշավին աջակցելու խնդրանքով. Bloomberg
prev Նախորդ նորություն

Թրամփը համարում է, որ ԱՄՆ տնտեսության միակ խոչընդոտը ԴՊՀ-ն է

Միակ խնդիրը, որի հետ բախվում է ԱՄՆ տնտեսությունը, Դաշնային պահուստային համակարգն է, որն այս տարի գլխավոր կարճաժամկետ դրույքաչափը չորս անգամ բարձրացրել է՝ հաշվի առնելով գործազրկության ցածր մակարդակը եւ տնտեսական աճի արագ տեմպերը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

Նրա խոսքերով՝ ԴՊՀ-ի պաշտոնյաները «չեն զգում շուկան, նրանք չեն հասկանում առեւտրային պատերազմի կարիքները կամ ուժեղ դոլարի անհրաժեշտությունը»։

«Դաշնային պահուստային համակարգը նման է ուժեղ գոլֆ խաղացողի, որը չի կարող հարվածել»,- գրել է նա։
Ըստ Թրամփի՝ ԴՊՀ-ն, դրույքաչափերը բարձրացնելով, խոչընդոտում է տնտեսությանը:


 


 

Անկարան Patriot-ի գնումը որպես Ս-400-ին այլընտրանք չի դիտարկում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար