ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելաասիական գագաթաժողովի շրջանակում քննարկել են երկու երկրների ղեկավարների` G20-ի գագաթաժողովի շրջանակում նախատեսված հանդիպմանն առնչվող թեմաներ: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը: Պուտինը և Փենսը ողջունել են միմյանց և կարճ զրույց ունեցել, որին միացել է նաև ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: