ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքը Սանկտ Պետերբուրգում հստակ օրակարգ չունի. Յուրի Ուշակով
ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքը Սանկտ Պետերբուրգում, որի մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյաը, տեղի կունենա բարեկամական ճաշի ձևաչափով՝ առանց հստակ օրակարգի:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Կլինի ոչ պաշտոնական զրույց, որի ընթացքում ԱՊՀ յուրաքանչյուր երկրի ղեկավար կարծարծի ցանկացած հարց»,- ասել է Ուշակովը:
Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում Ամանորից առաջ պարբերաբար են անցկացվում նման հավաքներ, որոնց ընթացքում քննարկվում են ավարտվող տարվա առավել կարևոր զարգացումները և գալիք տարվա ծրագրերը:
ԱՊՀ ղեկավարների սանկտպետերբուրգյան հանդիպումը տեղի կունենա գալիք հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 6-ին:
Նրա խոսքով, նույն օր տեղի կունենա նաեւ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ կքննարկվեն համատեղ աշխատանքի վերաբրեյլա հարցեր: "Քննարկվելու է նաեւ էներգոռեսուրսների միասնական շուկայի ձեւավորման հեռանկարներին վեաբերող հարցեր", - ասել է նա: