ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել Թրամփին հրաժարվել ՄՓՀՀՈՊ-ից դուրս գալու մտադրությունից
ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հրաժարվել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից (ՄՓՀՀՈՊ) դուրս գալու մտադրությունից:
«Մինչ մենք գիտակցում ենք մարտահրավերները՝ կապված են ՄՓՀՀՈՊ-ի շրջանակներում Ռուսաստանի կողմից իր պարտականությունների խախտման հետ, վարչակազմի՝ այս պայմանագրից միակողմանիորեն դուրս գալու կտրուկ որոշումն իրենից ներկայացնում է աշխարհառազմավարական նվեր Ռուսաստանի համար», - համարում են սենատորներ Բոբ Մենենդեսը, Ջեք Ռիքը և Մարկ Ուորները:
Նրանց կարծիքով՝ նման քայլը միայն «ամրապնդում է այն տեսակետը, որ Միացյալ Նահանգները ցանկանում է միակողմանիորեն հրաժարվել իր պարտականություններից՝ առանց որևէ ռազմավարական այլընտրանքի»:
Սենատորները վստահ են, որ մինչ ՄՓՀՀՈՊ-ից դուրս գալը կամ ՄՓՀՀՈՊ-ի շրջանակներում պարտականությունների իրականացման դադարեցումը վարչակազմը պետք է հաշվի նստի Կոնգրեսի հետ ռազմավարական կայունության, ինչպես նաև Եվրոպայում ու Ասիայում ունեցած դաշնակիցների հետ հարաբերությունների համար այս քայլի հնարավոր հետևանքների առնչությամբ: