26.11.2024
Թուրքիան աշխարհում 15-րդն է`ռազմական արդյունաբերության վրա ծախսերի առումով
prev Նախորդ նորություն

Մոսկվան արձագանքել է սպառազինությունների մրցավազքի հարցի քննարկման՝ Թրամփի մտադրությանը

Մոսկվան կողջունի, եթե ԱՄՆ վարչակազմի գործողությունները չհակասեն սպառազինությունների մրցավազքի դադարեցման շուրջ երկխոսության անհրաժեշտության մասին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է իր գործընկերոջը Փոքր ու Միջին հեռահարության հրթիռների պայմանագրից դուրս գալու հետեւանքների մասին եւ ասել, որ այդպիսի որոշումը կարող է սպառազինությունների մրցավազքի հանգեցնել։

Պոսկովը հայտնել է, որ ՌԴ-ն պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում այն կհամարի դադարեցված։
Սակայն Մոսկվան Վաշինգթոնի դուրս գալը պայմանագրից կհամարի մեծ սխալ, հավելել է նախագահի մամուլի խոսնակը։