Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զերծ է մնացել կանխատեսել, թե ինչ գործողություններ կձեռնարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: «Ես չգիտեմ», —ՌԻԱ Նովոստիին ասել է նա՝ հավելելով, որ չի համարձակվի նախագահի փոխարեն խոսել. «Յուրաքանչյուրն ինքնուրույն որոշելու իրավունք ունի», — ասել է նա:Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չէ կատարել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը, քանի որ Մոսկվան խախտում է այն եւ դուրս կգա համաձայնագրից: Նա նաեւ կարծում է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրում պետք է ընդգրկվի նաեւ Չինաստանը: