ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ CNN հեռուստաալիքը, հնարավոր է, «դառնա ոչ պետքական» ու գործից զրկվի Facebook ընկերությունում ֆեյք նորությունների դեմ պայքարի ակտիվացման հետեւանքով:«Facebook-ը հենց նոր հայտարարել է, որ համակարգ է ստեղծում fake news-ից «մաքրվելու» նպատակով: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ CNN-ն, վերջնարդյունքում գործից կզրկվի»,- նշել է նա իր Twitter-յան էջում, փոխանցում է RT-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը CNN-ի համար ֆիմային կարգախոս էր ստեղծել. «Առավել պակաս ճշմարտացի նորությունների ապրանքանիշ»: