22.04.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ Ռուսական հրթիռները սպառնում են ՄՓՀՀՊ-ին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն $40 մլն է հատկացրել ռուսական, իրանական եւ չինական քարոզչության դեմ պայքարի համար

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Փալադինոն հայտնել է, որ ԱՄՆ-ն 40 մլն դոլար է տրամադրել Օտարերկրյա պետությունների կողմից տարածվող ապատեղեկատվության եւ քարոզչության դեմ պայքարի գլոբալ փոխգործակցության կենտրոնի համար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքը:

«Այս ֆինանսավորումը կաջակցի օտարերկրյա լսարանին ուղղված ռուսական, իրանական եւ չինական ապատեղեկատվության եւ քարոզչության հակազդեցության դեմ տարբեր ջանքներին», — ասել է նա:

Նրա խոսքով, կենտրոնի աշխատակիցները պետք է արտասահմանից ստացվող ապատեղեկատվության վաղ նախազգուշացման մասին տեխնոլոգիաներ կիրառեն, վերլուծեն քարոզչության հիմնական թիրախ հանդիսացող լսարանները, սոցցանցերում առաջատար կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերություններ զարգացնեն համապատասխան կոնտենտի ստեղծման համար, հաղորդում է Gazeta-ն:

Լավրովը չի կարող կանխատեսել ՄՓՀՀՈՊ-ի վերաբերյալ Թրամփի գործողությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան