25.11.2024
ԱՄՆ-ն $40 մլն է հատկացրել ռուսական, իրանական եւ չինական քարոզչության դեմ պայքարի համար
prev Նախորդ նորություն

Լավրովը չի կարող կանխատեսել ՄՓՀՀՈՊ-ի վերաբերյալ Թրամփի գործողությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զերծ է մնացել կանխատեսել, թե ինչ գործողություններ կձեռնարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:


«Ես չգիտեմ», —ՌԻԱ Նովոստիին ասել է նա՝ հավելելով, որ չի համարձակվի նախագահի փոխարեն խոսել. «Յուրաքանչյուրն ինքնուրույն որոշելու իրավունք ունի», — ասել է նա:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չէ կատարել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը, քանի որ Մոսկվան խախտում է այն եւ դուրս կգա համաձայնագրից: Նա նաեւ կարծում է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրում պետք է ընդգրկվի նաեւ Չինաստանը: