25.11.2024
Թրամփի աջակցության վարկանիշը նվազել է մինչեւ 40 տոկոսով. հարցում
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ Ռուսական հրթիռները սպառնում են ՄՓՀՀՊ-ին

Ռուսաստանի կողմից նոր միջուկային լիցքերով հրթիռների ստեղծումը սպառնալիքի տակ է դնում սպառազինությունների վերահսկման պայմանագիրը, որը օգնել է վերջ դնել «սառը պատերազմին»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ տեղեկացնում է «Голос Америки»-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը ծրագրում է դուրս գալ 1987 թ․ ստորագրված ՄՓՀՀ պայմանագրից։ Այդ հայտարարությունն արվել է կապված այն բանի հետ, որ նախագահը համարում է, թե Ռուսաստանը խախտում է նշված պայմանագիրը։

«Խնդիրը ռուսական նոր հրթիռների տեղակայումն է։ Եվրոպայում ԱՄՆ նոր հրթիռներ չկան, սակայն ավելացել են միջուկային մարտագլխիկներով ռուսական հրթիռները, որոնք վտանգի են ենթարկել ՄՓՀՊ-ն»,- մեկնաբանել է Սթոլթենբերգը։

«Այդ պատճառով մենք կոչ ենք անում Ռուսաստանին ապահովել ՄՓՀՊ-ի մասին համաձայնագրի լիարժեք եւ թափանցիկ պահպանումը»,- հավելել է նա։