22.07.2026
Զինված տղամարդը փորձել է ներխուժել Գյուլենի կենտրոնի տարածք
04.10.2018
Զինված տղամարդը փորձել է ներխուժել Գյուլենի կենտրոնի տարածք

Զինված տղամարդը փորձել է ներխուժել թուրքական քարոզիչ Ֆեթթուլլահ Գյուլենի կազմակերպության տարածք, որը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում է։ Այս մասին տեղեկացնում է AFP-ն՝ վկայակոչելով Գյուլենի«Ընդհանուր արժեքներ» շարժման հայտարարությունը։Նշվում է, որ հավանաբար զինված տղամարդը փորձել է մտնել կազմակերպության կենտրոն։ Պահակն իրավիճակին արձագանքել է օդ կրակելով, որից հետո տղամարդը փախել է։ Ոստիկանությունը չի կարողացել հաստատել այս դեպքը։Գյուլենի ներկայացուցիչները կարծում են, որ դեպքը կապված է թուրքական իշխանությունների այն հայտարարության հետ, թե Անկարան կսկսի «արտասահմանյան գործողություններ» իրականացնել Գյուլենի եւ նրա կողմնակիցների դեմ։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին մեղադրում է 2016թ․ հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ։ Անկարան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, ինչին ի պատասխան ԱՄՆ-ը նրա մեղքն ապացուցող փաստարկներ է պահանջում։