ԱՄՆ-ի բնակիչների 40 տոկոսից ավելին հանդես է գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օգտին: Այդ մասին են վկայում Axios պարբերականի և SurveyMonkey ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները: Այսպես` իմպիչմենտի օգտին հանդես է գալիս հարցվածների 44 տոկոսը: Նրանցից 79 տոկոսը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմանկիցներն են: