Եվրահանձնաժողովը մտադիր է սեպտեմբերին հրապարակել ԵՄ անդամ երկրների կողմից քաղաքացիության տրամադրման վերաբերյալ նոր նորմերը: Այդ մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան: Նա ԵՄ երկրներին ավելի մեծ զսպվածության կոչ է արել երրորդ երկրներից անձանց քաղաքացիության տրամադրման հարցում: Յուրովան հիշատակել է Կիպրոսը, Մալթան և Հունաստանը, որոնք կեցության երկարաժամկետ թույլտվություններ (այսպես կոչված՝ «ոսկե վիզաներ») կամ լիարժեք քաղաքացիություն են տրամադրում Չինաստանի, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ անդամ այլ երկրների քաղաքացիներին: