18.06.2025
Գերմանիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը Եվրոպային ստիպում է հակազդել
28.08.2018
Գերմանիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը Եվրոպային ստիպում է հակազդել

ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն այլ երկրների՝ Եվրամիության գործընկերների նկատմամբ, Եվրոպային հարկադրում է հակազդել Վաշինգտոնի գործողություններին, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ ելույթ ունենալով արտասահմանում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա խորհրդաժողովում: «Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունը մեզ հարկադրում է փնտրել եվրոպական պատասխան, ԱՄՆ-ի կողմից ոչ յուրահատուկ պատժամիջոցների հանկարծակի ընդունումը Ռուսաստանի, Չինաստանի և մյուս առևտրական գործընկերների նկատմամբ զգալի կերպով վերաբերում է Եվրոպային և Գերմանիային», - հայտարարել է Մաասը: Բացի դրանից, նախարարը նշել է, որ Եվրամիությունն աշխատում է ԱՄՆ-ից անկախ ինստիտուտների, մասնավորապես, Եվրոպայի արժութային հիմնադրամի զարգացման, նաև վճարային համակարգի ստեղծման վրա, որը թույլ կտա պահպանել գործարար հարաբերություններն Իրանի հետ: Միաժամանակ Մաասն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ի «ամենամերձավոր գործընկերն է»: «Մենք ցանկանում ենք, որ դա այդպես էլ մնա», - հավելել է նախարարը: Դոնալդ Թրամփի ընտրվելը ցույց տվեց, որ մենք այնքան լավ չգիտեինք Ամերիկան, որքան կարծում էինք», - նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Մաասն ընդգծել է, որ Եվրոպան «ԱՄՆ-ի հետ նոր՝ հավասարակշռված գործընկերության կարիք ունի»: