Քաղաքագետ Անդրեյ Կորտունովը հայտարարել է,որ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև աճում է ռազմական հակամարտության վտանգը,փոխանցում է Wiener Zeitung-ը: Նա իր մտահոգությունն է հայտնել, որ այս պահին ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև փակ են կոմունիկացիաների տարբեր աղբյուրները, այդ թվում ռազմական, հետախուզական և դիվանագիտական ոլորտներում:Ըստ նրա, կոմունիկացիաների փակ լինելու պայմաններում մեծանում է ռազմական բախման հավանականությունը: Նա նշել է, որ ԵՄ-ն կարևոր է ՌԴ-ի համար`առևտրային գործընկերության և ներդրումների առումով: