Երկու օրվա ընթացքում թուրքական պատվիրակությունը կուղեւորվի Վաշինգթոն պատժամիջոցների շուրջ բանակցելու համար, որոնք սահմանվել են Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների դեմ, հայտնում է Daily Sabah պարբերականը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին:Աղբյուրների տեղեկություններով՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ն համաձայնություն են ձեռք բերել անձնական հանդիպում կազմակերպելու հարցում:ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այս շաբաթ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության եւ ՆԳ նախարարների դեմ՝ կապված Թուրքիայի իշխանությունների կողմից կալանավորված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ: Թուրքիայի իշխանությունները պաստորին կալանավորել են 2016 թվականի հոկտեմբերից՝ գյուլենականների FETÖ կազմակերպությանը գործակցելու մեղադրանքով, որը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել, ինչպես նաեւ երկրում արգելված Քուրդիստանի Աշխատանքային կուսակցությանն աջակցելու համար:ԱՄՆ ֆիննախի պարզաբանմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահմիտ Գյուլը եւ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն մեղավոր են «մարդու իրավունքների լուրջ խախտումների» համար: