Թուրքիան մտադիր է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ: Այդ մասին հայտարարել է ընտրություններից հետո Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը պահպանած Մևլութ Չավուշօղլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Չավուշօղլուն նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները դեռ առաջնահերթություն են Թուրքիայի համար: Հիշեցնենք, որ Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցման առնչությամբ՝ ԵՄ-ի հարցերով նախարարությունը միավորվել է երկրի արտգործնախարարության հետ: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան ԵՄ-ի կարիքը չունի, այնուամենայնիվ, Եվրամիությունը կարճ ժամկետներում պետք է վերջնական որոշում կայացնի այդ կառույցին Անկարայի անդամակցության վերաբերյալ: