Bloomberg-ը, իր աղբյուրներին հղումով անելով հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում սպասվող հանդիպման ժամանակ հնարավոր է հասնեն պայմանավորվածությունների, որոնք կենթադրեն Իրանի կողմից աջակցություն վայելող զորքերի դուրս բերում Սիրիայից:Ըստ ՌԻԱ Նովոստիի` ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունը` նշելով, որ իրական չէ մի իրավիճակ, երբ երկու երկրները քննարկում են երրորդին և նրա փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնում: