Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում գրել է, որ ծրագրում է գիտական կենտրոն հիմնել Անտարկտիդայում։ Նրա խոսքով՝ Անկարայի հաշվարկով՝ կենտրոնը մինչև 2019 թվականը կարող է ստեղծվել։ Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը հաստատել էր Անտարկտիդայում փորձագիտական կենտրոնի զարգացման 2018-2022 թթ. ծրագիրը։