ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր չեն հանդիպել ԱՄՆ-ի և ՌԴ-ի գագաթաժողովից առաջ: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը: «Նման բան ծրագրերում չկա: Համենայն դեպս այժմ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը նախատեսված է հուլիսի 3-ին: