Ժողովրդա-հանրապետական կուսացկությունից Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեն հայտարարել է, որ իր կուսակցությունը մասնակի մեղավոր է Թուրքիայի սխալ կառավարման համար, քանի որ տնտեսական խնդիրները վատթարանում են: Նա նշել է, որ Թուրքիան տառապում է վատ կառավարումից ու ընդդիմությունը դրա մի մասն է` ընդդիմությունը չկարողացավ հույս տալ ժողովրդին: Նա հավելել է, որ ընդդիմությունը պետք է ակտիվացներ քաղաքականությունը, որպեսզի լուծեն Թուրքիայի խնդիրները: