28.04.2025
ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարի երկխոսության վերսկսման հարցում առաջընթաց չկա․ ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Պեսկովը մեկնաբանել է Թրամփի խոսքերն Իդլիբում ռազմական գործողությունների վերաբերյալ

Նախազգուշացնել հետեւանքների մասին՝ հաշվի չառնելով ահաբեկիչների վտանգը լիարժեք եւ համակողմանի մոտեցում չէ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իդլիբում ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Պետք է զբաղվել այս խնդրով: Մենք գիտենք, որ սիրիական զինված ուժերը պատրաստվում են լուծել այս խնդիրը: Սակայն ուղղակի հանդես գալ ինչ-որ նախազգուշացումներով՝ ուշադրություն չդարձնելով Սիրիայի ողջ վիճակի համար վտանգ ներկայացնող բացասական ներուժի վրա, հավանաբար ամբողջական եւ համապարփակ մոտեցում չէ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Թրամփի՝ Twitter-ում արված հայտարարությունը:


Ավելի վաղ Թրամփը Twitter ում գրել էր, որ Իդլիբ նահանգում սիրիական բանակի հնարավոր հարձակումը «մեծ մարդասիրական սխալ» կլիներ եւ կոչ էր արել թույլ չտալ դա:

ԱՄՆ-ն դոլարն օգտագործում է «անհաճո» պետություններին պատժելու համար. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tvnews.am
28.04.2025
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը